Դեքսամետազոնը Կորոնավիրուսի դեմ . Մեծ Բրիտանիան սկսում է օգտագործել


Մեծ Բրիտանիան սկսում է օգտագործել Դեքսամետազոն Covid-19-ի բուժման համար .

Այսօրվանից Մեծ Բրիտանիայում կիրառվում է Դեքսամետազոն դեղորայքը՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների բուժման համար։

Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն, դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդներին։

Ինչպես հայտնում է BBC-ն՝ դեղորայքը 1/3-ով նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված պացիենտների մահացության ռիսկը, իսկ թթվածնային սարքին միացվածներին՝ 1/5-ով:

Հետազոտողների հավաստմամբ՝ եթե Մեծ Բրիտանիայում դեղամիջոցն օգտագործվեր համավարակի սկզբից, ապա հնարավոր կլիներ հազարավոր կյանքեր փրկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ