Ադրբեջանը ջրի մեծ խնդրի առջև է կանգնած ,եթե Հայաստանից հոսող գետերի հունը փոխվի, կամ

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է .

«Ադրբեջանի համար 2020թ․-ը անբարենպաստ է ոչ միայն նավթի գնային քաղաքականության համար, այլ նաև ջրի հարցում։

Դեռևս մարտ ամսից Ադրբեջանի գյուղատնտեսությունը բախվել էր ոռոգման ջրի խնդրին, իսկ արդեն մայիսի վերջերից առագման ջրին գումարվեց նաև խմելու ջուրը։ Ամռաը դեռ նոր է սկսվել, այսինքն համատարած ջուրօգտագործումը նոր է սկսել, արդեն առանձին բնակավայրերի մշակովի հողատարածքները և այգիները մնացել են անջրդի, որի հետևանքով գյուղացիները կրում են հսկայական վնասներ։

Այս օրերին նույնսիկ Քուռ է կիսացամաքել, որը բացառիկ երևույթ է Քուռի ողջ գոյության ընթացքում։ Քուռի հովիտների բնակիչները ևս մնացել են առանց ոռոգման ջրի, իսկ Ադրբեջանի գյուղատնտեսության հիմնական ողնաշարը հենց Քուռի հովիտներն են։

Հենց սրա հետևանքով Արդբեջանում սկիզբ է առաել բողոքի ակցիաներ, որին ես պայմանական տվել եմ «ջրի սով» անունը։ Մարդիկ փակում են ճանապարհներն նույնիսկ խիստ կարանտինային ռեժիմի օրերին, ընդհուպ մտնում են մեծահարուստների ցանքատարածություններ և տրորում այն, քանի որ խոշոր հողատերերին է եղած ջուրը մատակարարվում։

Հարցի լուծումը կախված չէ իշխանությունից, այն կառավարվում է բնության կողմից։ Ադրբեջանի իշխանությունը փորձում է հասկանալ , թե ինչու է ցամաքել Քուրը, սակայն չեն կարողանում հիմնական պատճառը գտնել։

Արձանագրենք, որ այսօր Ադրբեջանը ջրի մեծ խնդրի առջև է կանգնած և եթե Հայաստանից հոսող գետերի հունը մի հրաշքով փոխվի, կամ ջրերն ամբողջությամբ օգտագործվի մեր գյուղատնտեսության մեջ, ապա Ադրբեջանը դառնալու է անապատ։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ