Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Forbes-ի ուշադրության կենտրոնում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է «Ֆորբս» ամսագրի ուշադրության կենտրոնում։

«Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից Դրեյփերի համալսարան։

Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից՝ կորոնավիրուսի այս ծանր շրջանում»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ