![]()
Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ
– Պարո՛ն Ղուկասյան, Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի ձեռամբ զրկված է անձեռնմխելիությունից, ավելին՝ դատարան է ներկայացվել նրան կալանավորելու միջնորդություն։ Ընդհանրապես՝ Ծառուկյանի դեմ գործընթացը քաղաքական շրջանակներ ու շահեր ներկայացնող տարատեսակ ուժեր տարբեր են մեկնաբանում՝ օլիգարխիայից ազատագրում, քաղաքական հետապնդում, քրեական հետապնդում։ Ձեր գնահատականը ո՞րն է։
– Ես չեմ կարծում, որ սա կարող է քաղաքական հետապնդում ճանաչվել իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային հանրության կողմից։ Իհարկե, սա քրեական հետապնդում է՝ քաղաքական գործչի նկատմամբ, բայց այդ քաղաքական գործունեությունը Հայաստանում, որին շատ ուժեր են մասնակցել, երկար տարիներ եղել է անօրինական։
Մենք մեր երկրում զրկված ենք եղել ազատ և արդար ընտրություններից, և բոլոր քաղաքական գործիչները, ում ճանաչում ենք, առնչվել են այդ երևույթի հետ ու տարբեր դերակատարում են ունեցել։ Ով համաձայն չէր խաղի կանոններին, նա առհասարակ չէր կարող մտնել քաղաքական այդ տիրույթ։
– Ծառուկյանի դերակատարությունը ո՞րն էր Ձեր նկարագրած քաղաքական դաշտում։
– Դեռ 2000-ականներին, երբ հիմնվեց ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, պլանավորում էր օգտագործել Գագիկ Ծառուկյանին և 2007 թվականին սպասում էր, որ այդ կուսակցությունը կհաղթի։ Սերժ Սարգսյանը միավորվեց ՀՀԿ-ի հետ, որոնց շահերը համընկան։
Հակասությունը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև շատ սուր էր այդ տարիներին։ Սերժ Սարգսյանը նույնիսկ փորձ արեց ոչնչացնել Գագիկ Ծառուկյանին։ Իհարկե, դա Սաշիկ Սարգսյանի ձեռքով փորձեց անել, նույնիսկ քիլլեր էին պատվիրել, և այդ ամբողջը բացահայտվել էր։
տեսանյութը՝ Factor.am
![]()