«Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար…». Ծառուկյանի փաստաբանը մանրամասներ է հայտնել

«Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի կարողանանք լիարժեք պաշտպանություն իրականացնել», – Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննության հետաձգումից հետո լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Դատական նիստը կշարունակվի վաղը` ժ. 16.30-ին, որից հետո Երեմ Սարգսյանը խոստացավ առավել մանրամասն պատասխանել լրագրողների հարցերին:

Լրագրողներից մեկի հարցին, թե մեկ ու կես ժամվա ընթացքում միայն դա՞ էին քննարկում, պատասխանեց.

«Ընթացիկ պրոցեսներ կային, որ պետք է անցնեինք, բայց, ըստ էության, քննություն տեղի չի ունեցել: Այսքանով սահմանափակվենք, վաղը մանրամասներին կանդրադառնամ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ