Նոր՝ բացառիկ կադրեր գետը լցրած ԲՀԿ-ի անդամատոմսերից

Համացանցում հայտնվել են նոր՝ բացառիկ կադրեր գետը լցրաած ԲՀԿ-ական անդամատոմսերից:

Ինչպես հայտնել էինք, քիչ առաջ  Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից,  կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Նիստը, կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին՝ ժամը 16:30-ին։

ԲՀԿ անդամները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ ակնկալում են դատարանի անաչառ որոշումը, հակառակ դեպքում կանգ չեն առնելու և շարունակելու են պայքարը` պահանջելով նաև կառավարության հրաժարականը:

Մինչ նիստի ավարտը դատարանի բակից նաև բերման ենթարկվեցին մի շարք աջակիցներ:

Հիշեցնենք, որ ժամը 19-ին մեկնարկել էր քննությունը, դատարանի բակում էին հավաքվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցներն ու պատգամավորները: Իրենց աջակցությունը հայտնելու էին եկել նաև ՀՅԴ անդամներ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Դատարանի բակում ուժեղացված հսկողություն էր իրականացվում ոստիկանների կողմից:

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Ասում են ԲՀԿ-ականները կուսակցական անդամատոմսերը գետն են նետել…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, June 17, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ