![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադարնալով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարություններին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Եթե ինքն իրեն գաղտնալսած ԱԱԾ նախկին պետը իրավական պրոցեսը համարում է քաղաքական ու անգամ կասկածանք չի հայտնում, որ հնարավոր է երկրում ընտրակեղծարարություն տեղի ունեցել ,ապա ոչ միայն անպատիվ է, այլ նաև պետք է օր առաջ գեներալի ուսադիրները պոկել վրայից …
Այո, ամեն բան արդեն իսկ վաղուց ակնհայտ է, գաղտնալսումը կազմակեպել էր ԱԱԾ նախկին տնօրենը…
«Պարոն վարչապետ, ռուսներին հազիվ եմ համոզել…»,- սա հատված էր հայտնի գաղտնալսումից, ինչը հրապարակելով ցանկացել էր ցուցադրել, որ ռուսների հետ բոլոր խնդիրները գալիս են մեկ մարդուց, իսկ ինքն ամեն բան անում է ու անելու է, միայն թե ռուսներից աջակցություն ստանա…
5-րդ շարասյան վառ ներկայացուցիչ դարձած ԱԱԾ նախկին տնօրենը դեռ վաղուց էր ցանկանում կադիրովներին ցուցադրել իր նվիրվածությունը…
Չէ, սրանք միայն պատիվ չէ, որ չունեն…
![]()