«Ծիծաղելի է՝ բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է չեկիստ Վանեցյանը»․ Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին։ Նա փաստեց, որ ծիծաղելի է՝ բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է չեկիստ Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ընթացել է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որի արդյունքում նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը: Նկատենք, որ համագումարն ընթացել է  բացօթյա և անվտանգության կանոնների պահպանմամբ՝ ելնելով երկրում տիրող կորոնավիրուսային համավարակի պահանջներից:

Կուսակցություններ կան, որոնց հետ արդեն հստակ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ խոսքը «Հայրենիք» ՀՅԴ եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունների մասին է:

«Դա լինելու է նախաձեռնող կորիզը, այն կազմը, որը հետագա գործողություններն իրականացնելու է: Բայց կան քաղաքական այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց հետ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք  ստեղծված իրավիճակը: Նրանք նույն կերպ մտահոգված են: Մենք կարծում ենք, որ ընդհանուր եզրեր ունենք նրանց հետ միասնական աշխատելու:

Ուժեր կան, որ հայտարարություններով էլ են հանդես եկել: Օրինակ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Մեր արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները մենք արդեն հրապարակայնացրել ենք: Եթե կունենանք  որեւէ մի կուսակցության հետ հստակ գործողություններ իրականացնելու, բնականաբար կհրապարակենք»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ