ԲՀԿ-ականները գետն են լցրել իրենց կուսակցական անդամատոմսերը

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են ԲՀԿ-ականները գետը լցրել իրենց կուսակցական անդամատոմսերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը ժամանեց:

Հիշեցնենք, որ այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Դատարան են ժամանել նաև Արթուր Վանեցյանը, Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը և այլք:

ԲՀԿ-ականները գետն են լցրել իրենց կուսակցական անդամատոմսերը

Posted by Ա Ր Մ Ե Ն Ի Ա on Wednesday, June 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ