![]()
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը ժամանեց:
Հիշեցնենք, որ այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։
Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Դատարան են ժամանել նաև Արթուր Վանեցյանը, Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը և այլք:
![]()