«Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց ու ուժերի վզներից բռնելու է ու դահլիճից դուրս շպրտելու…». վարչապետ Փաշինյան

Այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կամ նրա առանձին անդամի հետ կարող են խոսել հեգնանքով:

«Ընդ որում՝ խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր:
Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելն իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել:

Ուզում եմ ասել, որ սա անընդունելի է, համոզված եմ, որ հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց ու ուժերի վզներից բռնելու է ու դահլիճից դուրս շպրտելու»,- այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր հարցն ուղղելիս երկու անգամ արտաբերել էր «top 10 of the ministers պաշտպանության նախարար» արտահայտությունը, ինչը բարկացրեց վարչապետ Փաշինյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ