![]()
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա չունենք Շրջակա միջավայրի նախարար, սակայն ունենք մի շարք բնապահպանական խնդիրներ՝ Սևանա լճում ձկնագողություն, Արարատում նախորդ տարի արագիլների անկում, Լոռու մարզում ի հայտ եկած թրթուրներ, որ անտառներն էին ոչնչացնում նախկինում, այժմ էլ պտղատու ծառերը։
Ապա պատգամավորը հարցրեց, թե ի վերջո երբ ենք ունենալու նախարար, նախկին նախարարը չեղածից վա՞տն էր, որ հանեցիք ու մինչև հիմա չունենք:
«… Իսկ ձեր նշած բոլոր հարցերի համար պատասխանատու է կառավարությունը, ես այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնել Շրջակա միջավայրի նախկին նախարարին, նախարարությունում հիմա ամեն բան բնականոն հունով է ընթանում, շուտով կնշանակվի նոր նախարար, իսկ եթե իմանայի, որ թրթուրներն առաջացել են Շրջակա միջավայրի նախարար չնշանակելու պատճառով, էսօր իրիկուն կնշանակեի»,- կատակով ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()