![]()
Իրավապաշտպան, «Հելսինկյան» քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկություն ունի, որ «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցներին պարտադրում են մասնակցել բողոքի ցույցերի՝ դա չանելու դեպքում սպառնալով ազատել աշխատանքից:
«Երեկ ստացել եմ տեղեկատվություն, որ «Արարատցեմենտ» գործարանի, թե ֆաբրիկայի աշխատողներից պահանջում են մասնակցել բողոքի ակցիաներին, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից:
Նաև հայտնեցին, թե կան մարդիկ, որոնք սեփական դիմումով ազատվել են աշխատանքից՝ չենթարկվելով ապօրինի պահանջին:
Այս տեղեկատվությունը հիմք է տալիս՝ պնդելու, որ կատարվում են խաղաղ հավաքների մարդկանց իրավունքի խախտումներ: Հատկապես կորոնավիրուսի համավարակի ռիսկերի պարագայում պետք է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի ենթարկել նաև մարդկանց առողջությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավապաշտպանը:
Նշենք, որ «Արարատցեմենտ»-ը կապվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվան հետ:
![]()