![]()
HAYQ Media-ն գրել է.
Ըստ մեր տեղեկությունների Գագիկ Ծառուկյանի որդի՝ Նվեր Ծառուկյանը, այսօր հրավիրվել է Աբովյան քաղաքի ոստիկանության բաժանմունք հարցաքննության։ Նրան կհարցաքննեն «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մեր ձեռքում հայտնվեց փաստաթուղթ, ըստ որի պարզ է դառնում, որ 2019թ. հունվարի 29֊ի «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության ժամանակ Գագիկ Ծառուկյանի որդի՝ Նվեր Ծառուկյանը եղել է դեպքի վայրում։ Ավելին, օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների, հենց Նվերն է հանդիսացել հանցագործության կազմակերպիչն ու հեղինակը։
Ըստ երևույթի վերջինս 25֊30 հոգի խումբ է հավաքել և գնացել իր ընտանիքին պատկանող անվադողերի վերանորոգման կետի մոտ գտնվող «Պարտեզ» ռեստորան հաշվեհարդար տեսնելու, քանի որ ռեստորանում գտնվող անձինք, ովքեր նշում էին ՀՀ Բանակի օրը, համարձակվել էին վիճել անվադողերի վերանորոգման կետի աշխատակիցների հետ։ Վերջիններս էլ դիմել էին իրենց տիրոջը՝ Նվերին։
Ըստ ականատեսների Ծառուկյանը իր խմբի հետ եկել և սպասել է ռեստորանի դիմացը և երբ բոլորը դուրս են եկել հրահանգել է կրակել։ Արդյունքում առաջինը սպանվում է Արտաշես Գևորգյանը, 21 ամյա Ջիվան Հարությունյանը և ևս 6 հոգի ստանում են ծանր մարմնական վնասվածքներ, 13 օր անց, կոմայից դուրս չգալով մահանում է նաև Ջիվան Հարությունյանը։
Հիշեցնենք, որ նշված դեպքից անմիջապես հետո ԲՀԿ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը շտապել էր հերքել և իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Նվեր Ծառուկյանը այդ միջադեպի ժամանակ այնտեղ չի գտնվել և չի մասնակցել դրան։
Սակայն այսօր նրան բաժին հրավիրելու տեղեկությունը հույս է տալիս, որ ի վերջո կպարզվի ճշմարտությունը և ինչպես սպանողը, այնպես էլ պատվիրատուն կկրեն ՀՀ օրենքով նախատեսված պատիժը։
![]()