«Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից». Էդմոն Մարուքյան

Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից մոտ 1 ամիս առաջ: Այդ մասին լրագրողներին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ քիչ առաջ ստացել են այդպիսի հանձնաժողով ստեղծելու մասին գրություն:

Նա նշել է, որ իրենցից հետո այդպիսի կոչ խորհրդարանական ուժերին արել է Վանեցյանը, և այսօր արդեն այդ գործընթացը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Մարուքյանը նաև նշել է, որ  պանդեմիայի սկսվելուն զուգահեռ, իրենց կուսակցությունը սկսել է իրականացնել ընթացիկ մոնիթորինգ:

«Մենք ժամանակագրական՝ ամիսներով, օրերով, ժամերով ունենք բոլորի հայտարարությունները, թե ով ինչ է ասել և ինչ է արել»:

Նա նշեց, որ եթե անգամ հիմա որոշեն հանձնաժողով ստեղծել, ապա դա կձևավորվի սեպտեմբերին, քանի որ հիմա արդեն հանձնաժողով չի կարող ստեղծվել «ԱԺ կանոնակարգ օրենքով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ