![]()
Քաղաքական դաշտը, մասնավորապես, ընդդիմադիր դաշտը պետք է լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերից, որոնք որ ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը: Այդ մասին նշել է Ալեն Սիմոնյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստանի» գործելաոճի մասին հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ ընտրվել է այլ մարտավարություն:
«Արվում է ամեն ինչ: Դահլիճից դուրս գալ, գնալ՝ չհասկանալով, որ դահլիճից դուրս գալը մի «այիբ» է, վերադառնալը մեկ այլ «այիբ» է, այսինքն՝ եթե դուրս ես գալիս, կա՛մ պետք է չվերադառնաս, կա՛մ դրան պիտի հետևի մի կտրուկ քայլ, իսկ եթե դու վերադառնում ես, արդեն քո դուրս գալը իմաստը կորցնում է:
Դիմել ՍԴ, ելույթների ժամանակ սադրել: Երեկ դուք տեսաք՝ մեր գործընկերներից մեկը տեղից ժպտաց, թե ինչ, տիկին Զոհրաբյանը այնպես բղավեց, էդ տղան՝ պատգամավորը, ասում է՝ ես բան չեմ ասել: Փորձելու են բոլոր հարցերով դիմել ՍԴ և բոլոր ատյաններին, թող դիմեն: Մենք ուրախ ենք»,- ասաց նա:
![]()