ԲՀԿ-ն երկու կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

ԲՀԿ-ն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Նախ կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ ենք հանդես գալու: Եվ երկրորդը՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:

Մենք կոչ ենք անում, որ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները միանան այս գործընթացին, որպեսզի մենք ունենանք բավարար չափով ստորագրություններ թե քննիչ հանձնաժողով ստեղծելու, թե ՍԴ դիմելու համար:

Ես հասկանում եմ, որ գուցե մեր ընդդիմախոսներն ասեն, որ դրա ժամանակը չէ, բայց հավատացնում եմ, որ մենք հապաղելու ժամանակ չունենք: Մենք պետք է պարզենք, թե արդյոք կառավարության եւ պարետատան կողմից իրականացված գործողությունները եղել են իրավաչափ, ժամանակին, որովհետեւ շատ դեպքերում դրանից կախված են եղել թե վարակման տեմպերը, թե մահերի թիվը»,-հայտարարեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ