ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հայտնել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Լավ լուր — 1

Վաղվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մեր օրերի լավագույն արվեստագետներից Վահան Բադալյանը:
Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

Մանրամասները՝ վաղը»:

«Լավ լուր -2

Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը:

Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը:

Մանրամասները` վաղը»- գրել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ