Բացառիկ. Ինչպես են Պուտինի նստավայրում պաշտպանվում կորոնավիրուսից

Նովո Օգարևոյում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում COVID-19-ից պաշտպանվելու համար հատուկ թունել են տեղադրել։ Այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում անելով կրեմլյան լրագրողներին։

Ինչպես նշվում է, այդ թունելում բոլոր մուտք գործողներին ախտահանում են։

Այդ համակարգն աշխատում է «մանրակաթիլային մառախուղի» գոյացման հաշվին։ Հակասեպտիկ լուծույթը նստում է հագուստին և մարմնի բաց հատվածներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայաստանում հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ը` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ