![]()
Անդրադառնալով կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության սկզբնաղբյուրների բացահայտմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում նշել է, որ աշխատանքներ իրականացվում են, և հետաքրքիր փաստեր են արձանագրվում:
«Բոլոր հարցերով զբաղվում ենք: Եվ եթե դե յուրե պատասխանատվության միջոց չգտնվի, որովհետև օրենսդրական բացեր կան, ապա պետք է քննարկել փաստերը հրապարակայնացնելու տարբերակը, որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տալ»:
Փաշինյանը նաև արձանագրեց, որ կորոնավիրուսի վերաբերյալ չկա այնպիսի տեղեկատվություն, որին ՀՀ քաղաքացին չտիրապետի.
«Նույնիսկ աշխատանքային գաղտնիք չկա»:
Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, June 16, 2020
![]()