«Ահավոր վատ, խայտառակ տեսարան էր, թերեւս ամենախայտառակ տեսարաններից մեկը»․ Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Էսքան տարվա ընթացքում իմ մեջ ամենաշատը վատ իմաստով տպավորվել էր՝ Բաղրամյան պողոտայում, նախագահականի դիմացից, զոհված զինվորների մայրերին գետնին քարշ տալով տանելու տեսարանը։ Ահավոր վատ, խայտառակ տեսարան էր, թերեւս ամենախայտառակ տեսարաններից մեկը։

Ու հիմա չեմ հիշում, որ որոշ մարդիկ, որոնք էսօր մարզիկի հայտնի դեպքից ֆեյսբուքում «սգի» մեջ են ընկել՝ էն ժամանակ էս կարգի աղմուկ աղաղակ բարձրացնեին։ Կրկնեմ՝ ոչ բոլորի, մասին է խոսքս։

Չեմ ուզում նվաստացնել մարզիկի ձեռքբերումներն ու նվաճումները, բայց ախպոր պես մի գրեք, թե բա գիտեք ինքն ով է, ինչեր է արել երկրի համար։ Ընդունում եմ, որ շատ բան արած կլինի, բայց հաստատ նրանից ոչ պակաս երկրի ու հայրենիքի համար արած են եղել էտ մայրերի զավակները։

Թարգեք մարդկանց արարքները գնահատել նրանց կարգավիճակիով, արածով ու չարածով։

Էսքան տարվա ընթացքում իմ մեջ ամենաշատը վատ իմաստով տպավորվել էր՝ Բաղրամյան պողոտայում, նախագահականի դիմացից, զոհված…

Posted by Mkrtich Israyelyan on Tuesday, June 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ