![]()
Կուսակցության ղեկավարությունը ստանձնելու մասին խոսք չկա: Այդ մասին ԱԱԾ շենքի մոտ ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ մշտապես կապի մեջ կլինեն Գագիկ Ծառուկյանի հետ: Նա նշել է, որ իրենցից յուրաքանչյուրն իր անելիքը գիտի, բայց չի ցանկանում հրապարակել իրենց և մյուս կուսակցությունների հետ ունեցած խոսակցությունների բովանդակությունը:
Արդյո՞ք հնարավոր է, որ Ծառուկյանը նորից հայտարարի, որ հեռանում է քաղաքականությունից հարցին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ կրկնեց՝ ո՛չ, հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ քվեարկությունը։ Դրան մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները, մյուս երկու խմբակցությունները չմասնակցեցին նաև այս քվեարկությանը։
87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը համաձայնություն տվեց Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու միջնորդությանը, որը ներկայացրել էր գլխավոր դատախազը։
![]()