![]()
87 կողմ, 0 դեմ. Ազգային ժողովում ավարտվեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը: Ազգային ժողովը, այսպիսով, համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ԱԺ ամբինից հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց: Քվեարկությանը նախորդած ելույթներում նրանք Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը համարել են քաքական հետապնդում:
Ինքը Ծառուկյանը եւս հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ այս ամենը սկսվել է հունիսի 5-ի՝ ԲՀԿ քաղխորհրդի հատուկ նիստում իր ելույթից հետո:
ՀՀ գլխավոր դատախազը՝ հակառակը, պնդեց, որ այն, ինչ տեղի է ունենում, զուտ իրավական պրոցես է՝ պայմանավորված քրեադատավարական գործընթացների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ ապացույցներով:
ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել նաեւ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիր: Թե այն երբ կքննարկվի, դեռ պարզ չէ:
![]()