Դատախազը միջնորդություն է ներկայացնում Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու համար

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման ընդունումից հետո Ազգային ժողովը այս պահին էլ քննարկում է նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։ Այն ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դավթյանը ասաց, որ քրեական գործի մանրամասներին արդեն անդրադարձել է ու կներկայացնի այն հիմքերը, որոնք թույլ են տալիս ազատազրկման հարց քննարկել։ Դատախազը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է և ղեկավարել է ընտրակաշառքների տրամադրման գործընթացը։

Հիմնավորումները, ըստ Դավթյանի, թույլ են տալիս Ծառուկյանին մեղադրանք առաջադրել և որպես մեղադրյալ ներգրավել։

Այս նիստին ԲՀԿ պատգամավորները այլևս չեն մասնակցում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ