Պեկինի շուկայում ի հայտ եկած կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան Ուհանում հայտնաբերվածը

Պեկինի մեծածախ շուկայի աշխատակիցների մոտ հայտնաբերված կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան Ուհանի շուկայում հայտնաբերվածը։ Այս մասին հայտնել է Ուհանի համալսարանի վիրուսաբան Յան Չժանցյուն, գրում է Global Times-ը։

Նրա խոսքով՝ Պեկինում հայտնաբերված տեսակը նման է Եվրոպայում տարածվող վիրուսին, և ըստ ամենայնի, այն Չինաստան է բերվել եվրոպական որևէ երկրից։

Ինչպես ընդգծել է գիտնականը, վերջին 4 օրում Պեկինում վարակվել է 79 մարդ, ինչը վկայում է վիրուսի արագ տարածման մասին։

Նրա խոսքով՝ վիրուսի տարբեր գենոտիպերը կարող են պատվաստանյութը դարձնել քիչ արդյունավետ կամ ընդհանրապես անարդյունավետ, ինչը մշակման գործում հավելյալ դժվարություններ է ստեղծում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ