ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ ամբիոնից հետաքրքրվեց Միքայել Մինասյանի մեղադրանքների զարգացումներով

Ազգային ժողովում այսօր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ամբիոնից հնչեցրեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ իշխանություններին ուղղված մեղադրանքները եւ հետաքրքրվեց դրանց զարգացումներով:

«Պարո՛ն Արթուր Դավթյան, եթե շարունակեք պաշտոնավարել, ե՞րբ եք խորհրդարան գալու ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների ապօրինի արտահանման քրեական գործերով պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործով։ Ենթադրում եմ, որ հարցս պատասխան չի ունենալու, որովհետեւ Դուք այդ հարցով «սուպեր»-ով հրահանգ չեք ստացել», — հայտարարեց Իվետա Տոնոյանը։

Խոսելով Ծառուկյանի մեղադրանքների մասին՝ Տոնոյանը կարծիք հայտնեց, որ գլխավոր դատախազը նոր Հայաստանում հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն է, իրավունք չունի աշխատել որպես գլխավոր դատախազ, ամեն ինչ անելու են, որ նա չաշխատի:

Գոնե գործ սարքելուց պետք է մի քիչ շնորհքով դա անել. Իվետա Տոնոյան

Գոնե գործ սարքելուց պետք է մի քիչ շնորհքով դա անել. Իվետա Տոնոյան

Posted by Հայկական ժամանակ օրաթերթ on Tuesday, June 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ