«Պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին. լավ եմ արել, գրել եմ». Տիգրան Ուրիխանյան

Խոսքս սկսում եմ շնորհակալություն հայտնելով ԱԱԾ-ին՝ հրապարակած երեկվա հրաշալի տեսանյութի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ի իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երեւանի թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ ցուցակով։ Հանձն եմ արել ապահովել 8 հազար քվե»,- կարդաց Ուրիխանյանը՝ իր գերությունից մի հատված, որը ԱԱԾ տեսանյությում նույնպես կար։

«Ինձ թվում էր՝ դա նորմալ, բավարար քվե է, ցավոք, չստացվեց, պարտվեցի ռեյտինգային ընտրակարգով։ Վիճաբանում էինք Ծառուկյանի ու բազմաթիվ այլ գործընկերների հետ, ասում էր՝ լավ էլի, գրի 2 հազար, չես կարա 8 հազար հավաքես, ասում էի՝ չէ, 8 հազար պիտի հավաքեմ, որովետեւ այդպիսին էին սոցիալական հարցումները։ Հետո իրավիճակ էր փոխվել, խոստացվել էր Ընտրական օրենսգիրք փոխել եւ նախորդ գումարման խորհրդարանում որպես «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող անդամ ես իմ կուսակցական ընկերների հետ որոշեցի առանձին մասնակցել ընտրություններին, Ծառուկյանն էր ինձ համոզում՝ դու հասկանում ես, որ չես ընտրվի, շանսերը քիչ են, դու իրավունք չունես Խորհրդարանում չհայտնվելու։ Սրանք ներքին խոսակցություններ են, որոնք երեւի այլ առիթ չէր լինի բացահայտելու հանրությանը։ Իմ ընկերներից շատերը գլուխ էին գովում, որ 10, 20, 50 հազար ձայն կբերեն, մեկը ես եմ ասել՝ թող ամեն մեկը գրի ու ստորագրի տեսնենք՝ ով ու ինչքան ձայն կապահովի։ Ձայն կապահովելու մեջ այդպիսի վատ բան կա՞»,- ասաց պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ