«Վախացնում եք՝ դատարան կգնաս, բանտ կգնաս, տո բանտում մարդիկ մերն են, մենք նրանցը». Վարդան Ղուկասյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հորդորել է չվախեցնել դատարանով կամ բանտով:

«Կորոնավիրուսը, որ հանրապետությունում մի սարսափելի բան է գտել, պատկերացրեք՝ էս պահին, եթե մենք հիմա ներկայացնում ենք, դե վերջը, էս թիմը հսկայական ձայներ ունի, էդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց-որ մի քանի օր առաջ: Այսինքն՝ ի՞նչ է ստացվելու, մարդիկ մեկը մյուսին նորից հիվանդացնելու են:

Իսկ էս պահի՞ն էր դա անհրաժեշտ, գուցե սրանից առաջ, գուցե սրանից հետո: Երբ որ ինձ հարցրին, թե օրենքը և խիղճն իրար հակասեն, որի՞ կողմնակիցը կլինես, ես պատասխանեցի՝ խղճի, որովհետև օրենքն էլ պիտի խղճից բխի: Պողոս առաքյալն ութ անգամ դատվեց, էնքան եք վախեցնում՝ դատարան կգնաս, բանտ կգնաս: Տո բանտում մարդիկ մերն ենք, մենք նրանցն ենք»,- ասաց Ղուկասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ