Մուլտի գրուպ տարբերանշանով բեռնատար մեքենաները փակել են Աճառյանը Մյասնիկյանին կապող ճանապարհահատվածը

«Մուլտի գրուպ» տարբերանշանով բեռնատար մեքենաները փակել են Աճառյանը Մյասնիկյանին կապող ճանապարհահատվածը՝ թույլ չտալով նույնիսկ անցնել շտապօգնության մեքենաներին: Ոստիկանները 20 րոպեում բացել են ճանապարհը, մեքենաները ճանապարհից հանելու գործում օգնել են խցանման մեջ հայտնված քաղաքացիները:

Ժամը 11.00-ի դրությամբ՝ Ազգային ժողովի շենքի մոտից բերման է ենթարկվել 103 անձ: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացնում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: ԱԺ շենքի առջև հավաքվել են ԲՀԿ կողմնակիցները, որոնց ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ