![]()
Կառավարությունը ձախողել է համահամաճարակային պայքարը։ Դա ոչ թե նրանից է, որ վատ մարդիկ են, այլ նրանից, որ փորձ չունեն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որին անձեռնմխելիությունից զրկելու հարց է քննարկվում։
«Ես կարամ ձեն չհանեմ, հանգիստ ապրեմ, բայց սիրտս տրաքում է»,- ասաց Ծառուկյանը։
Նա ասաց, որ դեկտեմբերից հայտնի է վարակի մասին, իսկ ի՞նչ է արել կառավարությունը՝ գոնե հունվարից սկսած։ Ծառուկյանը նշեց, որ մարզերում հիվանդանոցներ բացելու փոխարեն կառավարությունը քարոզարշավ էր անում ու ասում էր՝ պինցետով կհանենք կորոնավիրուսը։
Ծառուկյանը նաև հավելեց, որ իշխանությունը ներկայում ժողովրդին է մեղադրում, որ դիմակ չեն դնում, բայց չէ՞ որ բոլորի ծնողներն են հիվանդանում։
![]()