Ինչպես բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին

Ոստիկաններն ԱԺ-ի մոտից բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին։ Իրավապահները նախ գետնին պառկեցրեցին Ամոյանին, իսկ իրավապահներից մեկն ասաց՝ նա չի ենթարկվել ոստիկանական օրինական պահանջին և դիմադրություն է ցուցաբերել։

Խորհրդարանի շենքի մոտ, հիշեցնենք, հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները։ Նրանցից մի քանիսին նույնպես բերման են ենթարկել։ Ժամը 10։30-ի դրությամբ՝ բերման է ենթարկվել 48 անձ։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ