Ո՞ր զորակոչիկներն են կորոնավիրուսի թեստ հանձնելու

Կորոնավիրուսի թեստ են հանձնելու ոչ բոլոր զորակոչիկները, այլ միայն նրանք, ովքեր ունեն սուր շնչառական վարակների ախտանիշներ։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մյուսներին թեստավորելու իմաստ պարզապես չկա։ Թեստավորումը երաշխիք չէ վարակ չունենալու։ Թեստավորումից երկու օր հետո, նույնիսկ թեստավորումից առաջ վարակված անձը կարող է ունենալ սիմպտոմներ եւ սկսել վարակել մյուսներին։ Պետք է պաշտպանվել միշտ, դիմակներ կրել միշտ, այդ թվում զորակոչիկներին՝ զորակոչի ժամանակ եւ նաեւ հետո», — ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի թեստավորումը անցկացվում է հստակ ցուցանիշներով․ եթե քաղաքացին բոլոր ցուցանիշներին համապատասխանում է, նա թեստավորվում է, որից հետո, դրական պատասխանի դեպքում, ըստ ցուցումների, կարող է հոսպիտալացվել կամ տանը բուժում ստանալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ