Հոսպիտալացման է սպասում 231 քաղաքացի․ 586 պացիենտ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են

Կիրակի օրը փաստացի ունեցել ենք 397 դեպք կատարվախ 1276 հետազոտությունից, սա լավ է բացարձակ թվի իմաստով, սակայն նորից մտահոգիչ է, որովհետև ամեն դեպքում ունենք մեծ տոկոս կատարված թեստերից, իսկ թիվը ցածր թեստերի պայմանավորված է կիրակի օրով։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսային վարակով 470 պացիենտ այժմ ծանր վիճակում են, իսկ 116-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ 35 հոգի միացված է թոքերի արհեստական օթափոսխության սարքերին։

«Հունիսի 15-ի ժամը 3-ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացման կարիք ունեն 231 քաղաքացի․ նրանցից 89-ը սպասում են տանը, մնացածը՝ տարբեր բուժկենտրոններում։ 89-ից մեկի վիճակը միջինից դեպի ծանր է գնահատվում, 36-ի վիճակը՝ միջին ծանրության, 52-ինը՝ թեթև»,- տեղեկացրեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ շատ կարեւոր է, որ հոսպիտալացման սպասող պացիենտների թիվը լինի հնարավորինս ցածր, որպեսզի բոլոր «ծանր» պացիենտներին հնարավոր լինի տեղավորել կորոնավիրուսային վարակի բուժմամբ զբաղվող բուժկենտրոններում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ