«Ես դա գրել եմ նախորդ ընտրություններին․..». Տիգրան Ուրիխանյանը մանրամասնում է

Այսօր ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության վերաբերյալ հերթական տեսանյութը տարածեց, որում նկարահանել էին Ծառուկյանի տանը գտած ինչ-որ փաստաթղթեր։ Հետագայում տարածվեցին նաև դրանց ստոպ-կադրերը։ Այդ թղթերից մեկը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից էր գրված, որում նա նշել է․

«Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե, լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ»։

Hraparak.am-ի հետ զրույցում Ուրիխանյանը ասաց, որ նման բան ինքը գրել է, բայց դա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին չի վերաբերում, այլ հեղափոխությունից հետո՝ 2 տարի առաջ, 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

Ուրիխանյանին հարցրինք, թե ի՞նչ եղանակով ինքը պետք է ապահովեր այդ 8 հազար ձայնը, պատասխանեց՝ «Այն եղանակով, որով ապահովել եմ՝ քարոզչության միջոցով»։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ