![]()
Մեզնից էլ ժողովուրդը հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք այնտեղ, որտեղ պետք է կոխել։ Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ անդրառանալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերին։
«Ժողովուրդը զզվել է ընտրակաշառքից, զզվել է հարկեր չմուծողներից, զզվել է երեխու բերանից կտրողներից, զզվել է այն մարդկանցից, որ գյուղը թալանում են հետո մի հատ կով են մորթում, խաշի են կանչում գյուղացիներին եւ գյուղացիներին թվում է, թե նա բարերար է։ Արդեն 2 տարի է ժողովուրդը մեզնից պահանջում է, որ գողերի թալանչիների գլուխները կոխենք ծակերը եւ եթե մենք չանենք, ժողովուրդն է անելու։ Իրենք պետք է առավոտից իրիկուն աղոթեն, որ մենք դա անենք, թե չէ դա ժողովուրդը կանի»,– ասաց նա։
![]()