![]()
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ գորշողությունները։ Նրանց մի մասը բերման է ենթարկվել ոստիկանություն պարետի սահմանված կանոնները խախտելու համար։
Ավելի վաղ ոստիկանները 15 րոպե ժամանակ էին տվել ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին տարածքը լքելու համար։
Ոստիկանները հայտարարել էին, որ տարածքը չլքելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ, և ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։
Հիշեցնենք, որ Արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են։
![]()