![]()
94-ամյա գերմանուհի Յոհաննա Կվաասի պատմությունը կարող է օրինակ լինել շատ մարդկանց համար, ովքեր չափազանց ծույլ են սպորտով զբաղվելու համար: Չնայած իր պատկառելի տարիքին՝ տատիկը շարունակում է կատարել իր սիրելի մարմնամարզությունը, և նա աշխարհի ամենատարեց գործող մարմնամարզուհին է:
Մրցույթում առաջին անգամ Յոհաննան ելույթ է ունեցել ութ տարեկան հասակում՝ 1934-ին: Կվաասը երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի, և Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարել է նրան ելույթ ունենալ Օլիմպիական խաղերում: Դրա ավարտից հետո մարզուհին սկսել է մարզչական գործունեություն՝ մարզելով, մասնավորապես, Բարբարա Դիքս-Ստոլցին և Քրիստել Ֆելգներ-Վունդերին, որոնք բացել են 1964-ի Օլիմպիական խաղերը Տոկիոյում:
30 տարեկանում թողնելով սպորտը՝ Յոհաննան 27 տարի անց վերսկսել է ակտիվ մարզումները, և այդ ժամանակից ի վեր նա բաց չի թողել ամեն տարի Լայպցիգում անցկացվող Deutsche Turnfeste-ի մարմնամարզության և ոչ մի փառատոն: 2012-ին Կվաասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, և յուրաքանչյուր հաջորդ տարի միայն թարմացրել է իր նվաճումները:
«Ես մարմնամարզությամբ եմ զբաղվում, որպեսզի ընկնելու հակում չունենամ: Սա լավ կանխարգելում է: Ես ոչ մի հաբ չեմ ընդունում և չեմ հիվանդանում: Միակ դեպքը, երբ ես մի թեթև մրսում եմ, այն ժամանակ է լինում, երբ գտնվում եմ Սինգապուրում, քանի որ օդորակիչը շատ ուժեղ է: Եթե լավ մարզավիճակում եք, ավելի հեշտ է հաղթահարել կյանքը:
Իմ դեմքը ծեր է, բայց սիրտս երիտասարդ է: Ես կդադարեմ մարմնամարզություն անել, երբ մեռնեմ»,- ասել է 94-ամյա մարզուհին:
![]()