![]()
Շոտլանդական Լևեն քաղաքի 165 կիլոգրամ կշռող բնակչուհին կորցրել է քաշի գրեթե երկու երրորդը և հայտնել է քաշը կորցնելու գաղտնիքը: Նրա վերափոխման պատմությունը հրապարակվել է The Scot Sun-ի կայքում:
52-ամյա Թրեյսի Մակկորմակն ասել է, որ 2016-ին նրա մոտ ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարախտ: «Բժիշկներն ասացին, որ ես պետք է փոխեմ իմ կենսակերպը, հակառակ դեպքում երաշխիք չկա, որ կապրեմ ևս հինգ տարի: – ասել է նա, – Ես շոկի մեջ էի. դա գործի անցնելու կոչ էր, ինչի կարիքը ես շատ ունեի»:
Այդ ժամանակ Մակկորմակն ամեն օր մեծ թվով դեղահաբեր էր ընդունում՝ ներառյալ շաքարախտի, բարձր ճնշման և հոդացավերի դեմ: Հիասթափեցնող կանխատեսումներից հետո նա ձեռք էր բերել քաշի կորստի ծրագիր: Այդ քայլին նրան դրդել էին քրոջ հաջողությունները, որը մարզման ծրագրի և սննդակարգի շնորհիվ կորցրել էր մոտ 32 կգ քաշ:
Շոտլանդացի կինը սկսել է փոխել իր սննդակարգը և կանոնավոր սպորտով զբաղվել. նա կորցրել է 102 կգ: Ավելին, նրան հաջողվել է մասնակցել տասը կիլոմետրանոց բարեգործական մրցավազքի: «Իմ առողջությունը զգալիորեն բարելավվել է. շաքարախտը նահանջում է, և իմ արյան ճնշումը կարգավորվել է», – ասել է Մակկորմակը:
«Ես բոլորովին այլ անձնավորություն եմ զգում», – շեշտել է նա:
![]()