«Ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կորոնավիրուսի դեպքերը շատ-շատ են․..». նախարար Թորոսյան

Եվ ուրեմն, շարունակում ենք իրազեկման աշխատանքները…

Երեկ ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը:

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 269-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք և 133 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ