![]()
Հարավային Կորեայի բժիշկները հայտնաբերել են մի քանի պայմաններ, որոնց դեպքում կորոնավիրուսով վարակված անձի հիվանդությունը ծանր ընթացք ունի:
Ըստ Յունամ Ան-Ջուն-Հոնգ համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսորի՝ ուսումնասիրության արդյունքները կարելի է օգտագործել վաղ փուլերում հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար, որը կարող է նաև մահվան ելքով լինել:
Գիտնականները պարզել են, որ շաքարախտը, արյան՝ թթվածնով ցածր հագեցվածությունը, բարձր ջերմությունը և սրտի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել հիվանդության ավելի ծանր ընթացքի: Մեկ այլ կարևոր գործոն է տարիքը. որքան տարեց է հիվանդը, այնքան բարձր է հիվանդության բարդ ընթացքի հավանականությունը:
Ուսումնասիրությունն իրականացնելու համար բժիշկները փետրվարի 19-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում վերահսկել են կորոնավիրուսով հիվանդներին հարավկորեական չորրորդ խոշորագույն Տեգու քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Reuters- ը:
![]()