![]()
Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Նա լրագրողների հետ կարճատև ճեպազրույցում դարձյալ հայտարարեց որ իր նկատմամբ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն և հեռացավ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի Առինջում գտնվող առանձնատունը առավոտից շրջափակված է եղել իրավապահներով։
Խուզարկությունները սկսելուց որոշ ժամանակ անց գործողությունների վայր են մեկնել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իսկ առանձնատան դարպասների մոտ հավաքվել են Ծառուկյանի մի խումբ աջակիցներ:
Իր առանձնատանը կայացած խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասել է՝ այդպիսով ուզում են ճնշում գործադրել, շանտաժ անել և վախեցնել։
![]()