![]()
Նալբանդյանի փողոց վրա գտնվող ԱԱԾ շենքի դիմաց այս պահին իրականացվում են ոստիկանական զորքերի կուտակումներ:
Քիչ առաջ ոստիկանությունը բարձրախոսով հայտարարություն տարածեց, համաձայն որի Հայաաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ հավաք կազմակերպելու առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին մի քանի տասնյակ խուզարկություններ է իրականացնում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը:
Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը կապված է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։
Նույն այդ տեղեկություններով, ԱԱԾ-ն շուտով վերը նշվածի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածելու:
![]()