Չինաստանում՝ Պեկինի սննդի շուկայում գրանցվել է կորոնավիրուսի նոր բռնկում

Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր բռնկում: Այն տեղի է ունեցել Պեկինի սննդի հսկա շուկայում: Պեկինում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է CoViD-19- ի 36 դեպք: Երկու ամսվա ընթացքում սա կորոնավիրուսով վարակվելու ամենամեծ աճն է:

Ի՞նչ է անում Չինաստանի կառավարությունը.

Շուկային ամենամոտ բոլոր բանակավայրերում հայտարարվել է կարանտին, բժիշկները գնում են տներ և թեստավորում բնակիչներին: Ընդհանուր առմամբ, նրանք նախատեսում են թեստավորել 50 հազար մարդու:

Ախտահանման մի շարք խմբեր են ուղարկվել քաղաքի այլ խոշոր շուկաներ:
Իշխանությունները փորձում են ճշգրիտ պարզել շուկայում վարակաիրների տեղաշարժը եւ նրանց հետո կոնտակտավոր անձանց քանակը:

Չինացի բժիշկների խոսքով ՝ Պեկինի շուկայում հայտնաբերված վիրուսը բերվել է Եվրոպայից: Նրանք նման եզրահանգման են եկել ՝ վերլուծելով վիրուսի գենոմը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ