«Ձեր գործողությունները անօրեն են և ուղղված են Պետությունը էլ ավելի ծանր վիճակի մեջ դնելուն». Հեղափոխության Պահապանները հայտարարություն են տարածել

Հեղափոխության Պահապանները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է՝

«Հեղափոխության Պահապաններ» նախաձեռնության հայտարարությունը՝

Մենք, լինելով Թավշյա Հեղափոխություն Պահապանները, կոչ ենք անում այս պահին Երևանում, արտակարգ դրության պայմաններում զանգվածային անկարգություններ կազմակերպողներին դադարեցնել սաբոտաժը Հայաստանի Հանրապետության Ժողովրդի և Լեգիտիմ իշխանությունների դեմ։

Ձեր գործողությունները անօրեն են և ուղղված են կորոնավիրուսի ծանր համաճարակային վիճակում գտնվող Պետությունը էլ ավելի ծանր վիճակի մեջ դնելուն։

Անհապաղ դադարեցրեք անկարգությունները։ Մենք հայտարարել և էլի հայտարարում ենք՝ Թավշյա Հեղափոխությունը և դրա արդյունքները Պատրաստ ենք Պաշտպանել ցանկացած գնով։

Ձեր չմտածված գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
Երկրում Համաճարակ է, պահպանեք սոցիալական հեռավորությունը, կրեք դիմակներ և մի հավաքվեք մարդաշատ տեղերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ