Ոստիկանները բերման են ենթարկում հավաքի մասնակիցներին

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքի մասնակիցներին։

Ավելի վաղ ոստիկանները 15 րոպե ժամանակ էին տվել ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին տարածքը լքելու համար։

Ոստիկանները հայտարարել էին, որ տարածքը չլքելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ, և ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ