![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Եթե օրեր անց հանկարծ քաղաքացիների՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելանա կամ նույնիսկ չպակասի, ապա դրա քաղաքական ողջ պատասխանատվությունը կրելու է ԲՀԿ-ն:
Դեռևս առավոտվանից ԲՀԿ-ականները համապատասխան Ծառուկյանի շահերը պաշտպանելու ու ցուցադրելու համար, թե իբրև վերջինս ունի հանրային աջակցություն, կազմակերպել են վերջինիս աշխատակիցների բողոքի ակցիան նախ Ծառուկյանի տան մոտ, ապա նաև ԱԱԾ-ի դիմաց՝ բնականաբար կորոնավիրուսի համավարակով պայմանավաորված երկրում ստեղծված արտակարգ իրավիճակում համապատասխան Ծառուկյանի շահերը վեր դասելով քաղաքացիների առոջությունից։
Մի անգամ չէ, որ ականատես եղանք, թե ինչպես հենց ԲՀԿ-ական պատգամավորները չէին պահպանում սոցիալական հեռավորությունն ու քաղաքացիների հետ շփվում էին առանց դիմակի:
Իսկ օրեր անց նուն ԲՀԿ-ականները կառավարությանը կմեղադրեն կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի համար, չնայած, որ հենց այսօր, բոլորիս աչքի առաջ հենց իրենք դարձան վիրուսով վարակման ու դրա տարածման պատճառ:
ՀԳ. Հռոմի պապից կաթոլիկ մի փորձեք լինել, իսկ քրեական գործի շրջանակներում մեղադրվողները համապատասխան պատասխանատվության են ենթարկվելու…
![]()
![]()