![]()
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկում։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքի մասնակիցներին։
Ոստիկանները հայտարարել էին, որ տարածքը չլքելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ, և ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։
Հիշեցնենք, որ Արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են։
https://www.facebook.com/davit.khazhakyan/videos/269948791085152/
![]()