«Քրեական գործով մեղադրյալները պետք է կրեն իրենց պատասխանատվությունը՝ անկախ նրանից «ՔՖՈՒՐ» կուտեն, թե չէ…»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ԲՀԿ-ական պատգամավորները ստեղծված իրավիճակը հարթելու փոխարեն սաբոտաժ են անում պետության դեմ…

Ծառուկյանի աշխատողներին ԱԱԾ-ի դիմաց հավաքելով էլ ավելի են լարում ստեղծված իրավիճակը, ինչը համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակում կարող է հանգեցնել դառը հետևանքների…

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները՝ հանձինս ԲՀԿ-ական պատգամավորների, փողոց փակելու փոխարեն պետք է րոպե առաջ հանդես գան կոչով ու ԱԱԾ-ի դիմաց հավաքված մարդանց կոչ անեն հեռանալ, այլապես հետևանքների քաղաքական պատասխանատվությունը հենց իրենք են կրելու…

ԲՀԿ-ական պատգամավորները պետք է հասկանան, որ այլևս սկսված է իրավական պրոցես, որը հնարավոր չէ կանգնեցնել քաղաքական ակցիաներով, իսկ հարուցված քրեական գործով մեղադրյալները պետք է կրեն իրենց պատասխանատվությունը՝ անկախ նրանից «ՔՖՈՒՐ» կուտեն, թե չէ…

ԲՀԿ-ական պատգամավորները ստեղծված իրավիճակը հարթելու փոխարեն սաբոտաժ են անում պետության դեմ…Ծառուկյանի աշխատողներին…

Posted by Taron Chakhoyan on Sunday, June 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ