ԲՀԿ խմբակցության պատգամավորները փակել էին փողոցը. ոստիկանները հեռացրեցին նրանց դեպի մայթ

ԱԱԾ շենքի մոտ շարունակվում են բողոքի ցույցերն ու ոստիկանական գործողությունները: Արդեն բերման են ենթարկվել տասնյակ անձինք: Քիչ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավորները փակել էին Խանջյան փողեցը:

Նրանք նստացույց էին սկսել՝ հաջակցություն այժմ ԱԱԾ-ում հարցաքննվող Գագիկ Ծառուկյանի:

Ոստիկանները մի քանի անգամ խնդրեցին նրանց բացել փողոցը, այնուհետ՝ նրանց հեռացրեցին դեպի մայթ: Գործողության հետեւանքով Իվետա Տոնոյանի ինքնազգացողությունը վատացավ:

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ ոստիկանները տարել են պատգամավոր Ջանիբեկ Հարյապետյանին: Նա պահանջում է անհապաղ ազատ արձակել վերջինիս:

Պատգամավորներից մեկն էլ հայտարարեց, որ իր թեւն է վնասվել:

Իրավիճակը ԱԱԾ շենքի մոտ շարունակվում է լարված մնալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ