Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքված 91 քաղաքացու

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից 1lurer.am-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 91 հոգի:

Հիշեցնենք, այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որից հետո նրան հրավիրել են հարցաքննության: Ծառուկյանն այս պահին դեռ գտնվում է ԱԱԾ-ում:

Ծառուկյանի կողմնակիցները սկզբում հավաքվել էին նրա առանձնատան, այնուհետև՝ ԱԱԾ շենքի մոտ:

Ոստիկանները ցուցարարներին պարբերաբար հորդորում են արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, պահպանել սոցիալական հեռավորությունը և հակահամաճարակային կանոնները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ